Հռոմի Պապի մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել

Հռոմի Պապի մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել

PanARMENIAN.Net - Վատիկանի մամուլի ծառայությունը հաստատել է, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, սակայն ընդգծել է, որ նա «բարձր տրամադրությամբ է»։

«Լաբորատոր հետազոտությունները, կրծքավանդակի ռենտգեն նկարահանումները և նրա կլինիկական վիճակը շարունակում են ներկայացնել բարդ պատկեր», – ասվում է հայտարարության մեջ։

Վատիկանը մանրամասնել է, որ Պապը պայքարում է «բազմամիկրոբային վարակի դեմ, որը զարգացել է բրոնխիեկտազի և ասթմատիկ բրոնխիտի ֆոնին և պահանջել է կորտիկոստերոիդների և հակաբիոտիկների օգտագործում, ինչը բուժման գործընթացն ավելի է բարդացնում»։

Հայտարարության մեջ նշվում է, որ «կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիան, Վատիկանի բժշկական թիմի և A. Gemelli բժշկական հիմնադրամի մասնագետների ախտորոշմամբ, բացահայտել է երկկողմանի թոքաբորբի զարգացում, ինչը պահանջել է հավելյալ դեղորայքային թերապիա»։

«Այդուհանդերձ Ֆրանցիսկոս պապի տրամադրությունը բարձր է»,–ընդգծվում է հայտարարության մեջ։

Նշվել է, որ ամբողջ օրվա ընթացքում Պապն ընդունել է հաղորդությունը և հերթականությամբ հանգստացել, աղոթել և ընթերցանությամբ զբաղվել։ Նա հայտնում է իր երախտագիտությունը ստացած աջակցության համար և խնդրում շարունակել աղոթքները իր համար։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---