Պեսկով․ Պուտին–Թրամփ բանակցությունները կարող են կայանալ մինչև փետրվարի վերջ կամ ավելի ուշ![]() 19 փետրվարի 2025 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ մինչև փետրվարի վերջ կամ ավելի ուշ։ «Արևմտյան լրատվամիջոցները շատ բան են գրում, մեր լրատվամիջոցներն էլ շատ բան են գրում... Կարող է լինել, կարող է չլինել», – նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով, թե արդյոք հանդիպումը կկայանա մինչև ամսվա ավարտը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Փետրվարի 18–ին Էր Ռիադում ավարտվել են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցությունները։ Ռուսաստանի կողմից մասնակցել են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը և Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։ ԱՄՆ-ն ներկայացրել են նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։ Ուշակովի խոսքով՝ բանակցությունների հիմնական թեմաներից մեկն եղել է Ուկրաինայի շուրջ քննարկումների մեկնարկը։ Ռուսական և ամերիկյան պատվիրակությունները դրական են գնահատել հանդիպման արդյունքները, պայմանավորվելով համատեղ լուծել խնդիրները և պատրաստվել նոր հանդիպումների։ Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները պայմանավորվել են վերականգնել դեսպանատների լիարժեք աշխատանքը Մոսկվայում և Վաշինգտոնում։ Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |