Տիկնիզյանը պատմել է «Սևիլիայից» իր հանդեպ հետաքրքրության մասին![]() 19 փետրվարի 2025 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի «Լոկոմոտիվը» շարունակում է քննարկումները իսպանական «Սևիլիայի» հետ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի հնարավոր տեղափոխության շուրջ։ Այդ մասին ֆուտբոլիստն ասել է «Սպորտ Էքսպրեսին»։ «Գիտեմ, որ ամռանն առաջարկ է եղել «Սեվիլիայից», բայց շատ փոքր, այն չբավարարեց «Լոկոմոտիվին»։ Հիմա էլ «Սևիլիայից» կոնկրետ հետաքրքրություն կա, խոսակցություններ կան, բայց կարող են խոսակցություն էլ մնալ։ Հիմա իմաստ չունի դրա մասին մտածել»,- ասել է Տիկնիզյանը: Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Տիկնիզյանն ավելի վաղ չի կարողացել պայմանավորվել «Զենիթի» հետ անձնական պայմանագրի պայմանների վերաբերյալ։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |