Հայտարարություն․ Իսրայելի իշխանությունները ցանկանում են բռնագանձել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի անշարժ գույքը![]() 19 փետրվարի 2025 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտարարել է, որ քաղաքի հայկական թաղամասի կրոնական կառույցի դեմ «անարդարացի, նպատակային ու կործանարար հարկեր են գանձվում»։ Պատրիարքարանի X-ի միկրոբլոգում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ այս զարգացումները կարող են նախադեպ ստեղծել քրիստոնեական համայնքների համար ամբողջ Երուսաղեմում։ Հայոց պատրիարքարանի ներկայացրած վարչական միջնորդության (ATM 1470-02-24) դատական նիստը նշանակված է փետրվարի 24-ին, հայտնում է Factor.am-ը։ Միջնորդությունը ներկայացվել է՝ նպատակ ունենալով կասեցնել դարեր շարունակ պատրիարքարանին պատկանող անշարժ գույքի բռնագանձման գործընթացը։ Իսրայելական կողմը հիմնավորում է այդ քայլը 1994 թվականից ի վեր կուտակված արնոնայի (քաղաքային հարկ) ենթադրյալ պարտքերի հավաքագրման անհրաժեշտությամբ։ «Եթե, Աստված մի արասցե, Պատրիարքարանի միջնորդությունը մերժվի, ապա Երուսաղեմի քաղաքապետարանը կբռնագրավի Պատրիարքարանի անշարժ գույքը և աճուրդի կհանի, որպեսզի գանձի վիճելի պարտքերը, որոնք երբևէ չեն ապացուցվել դատարանում և, գործող պրակտիկայի համաձայն, երբեք չեն հավաքագրվել»,- ասվում է հայտարարության մեջ։ Փաստաթղթում ընդգծվում է, որ այս գործընթացը նախաձեռնել է Երուսաղեմի քաղաքապետարանի պարտքերի հավաքագրման պաշտոնյան, որը «որոշել է», որ Պատրիարքարանն ունի մեծածավալ պարտք՝ առանց հաշվի առնելու վաղեմության ժամկետը և առանց հստակ հիմքեր ներկայացնելու։ Ավելին, նշվում է, որ պարտքի զգալի մասը վերագրվում է այն գույքին, որը վարձակալությամբ տրված է հենց Երուսաղեմի քաղաքապետարանին։ Եթե միջնորդությունը մերժվի, քաղաքապետարանն իրավունք կստանա անհապաղ վերսկսելու որոշ գույքերի բռնագրավումը, ինչը կարող է վտանգավոր իրավական նախադեպ ստեղծել՝ թույլատրելով Իսրայելում քրիստոնեական հաստատությունների սեփականության օտարումը և ակտիվների հարկադիր լուծարումը։ Հայոց պատրիարքարանը հայտարարում է, որ այս իրավիճակում այն միակ քրիստոնեական համայնքն է, որն ընտրվել է նման պահանջների թիրախ։ Բացի այդ, կառույցը նշում է, որ պատրիարքարանի դեմ գործ հարուցելը, նրան ստիպելը՝ վճարել վիճարկվող պարտքը, և հատկապես ունեցվածքի բռնագրավումը, կարող են խաթարել Սուրբ Երկրում նրա դարավոր գործունեությունը, որը սկիզբ է առել 7-րդ դարից։ «Սա քաղաքապետարանի կողմից բացահայտ փորձ է՝ խարխլելու Հայոց պատրիարքարանը՝ առանձնացնելով այն տնտեսական ճնշումներով, որպեսզի նվազեցնի նրա ներկայությունը Սուրբ Երկրում։ Այն կարող է բացասական ազդեցություն ունենալ Սուրբ Երկրում քրիստոնեական ընդհանուր ներկայության, ինչպես նաև տարածաշրջանում ներկայում գործող բոլոր քրիստոնեական հաստատությունների գործունեության վրա։ Կոչ ենք անում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, Ներքին գործերի նախարար Մոշե Արբելին և Կառավարական կոմիտեի ղեկավար պարոն Ցաչի Հանեգբիին վճռականորեն միջամտել և անհապաղ սառեցնել քաղաքապետարանի կողմից Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դեմ իրականացվող բոլոր գործողությունները»,- ասվում է հայտարարության մեջ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |