ԵԽ աջակցությամբ «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում ուսումնաարտադրական կենտրոններ կբացվեն![]() 19 փետրվարի 2025 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն ու Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Դիանա Ղազարյանը փետրվարի 18-ին այցելել են ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ՝ գնահատելու ուսումնաարտադրական կենտրոնների ստեղծման համար նախատեսված պայմանները։ Այցի նպատակն եղել է ուսումնասիրել այն տարածքները, որտեղ, «Սևան» քրեակատարողական հիմնարկի օրինակով, Եվրոպայի խորհրդի աջակցությամբ կստեղծվեն նոր ուսումնաարտադրական կենտրոններ։ ՔԿԾ պետն ու ԵԽ ներկայացուցիչը տեղում դիտարկել են տարբեր լուծումներ՝ կենտրոնների արդյունավետ կազմակերպման համար։ Այցի ընթացքում նրանք շրջել են նաև հիմնարկների այն հատվածներում, որտեղ դատապարտյալները, ներգրավված լինելով վարձատրվող աշխատանքներում, իրականացնում են շինվերանորոգման աշխատանքներ։ Այս աշխատանքներն ընթանում են կարանտինային մասնաշենքում, կարճատև և երկարատև տեսակցության սենյակներում, պատժախցերում, ինչպես նաև բնակելի գոտիներում։ Ուսումնասիրվել են նաև վերանորոգման ենթակա տարածքները՝ հետագա բարեկարգման նպատակով։ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում վերանորոգման աշխատանքներին մասնակցում են նաև այն ազատազրկված անձինք, որոնք նախապես անցել են ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված «Շինարարական հմտություններ» դասընթացը։ Վերասոցիալականացման այս կրթական ծրագրի շնորհիվ դատապարտյալները ձեռք են բերել նոր մասնագիտական ունակություններ, հնարավորություն ստացել դրանք գործնականում կիրառելու և վարձատրվելու։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |