Արշակյան. ՀՀ մուտք կգործեն վենչուրային նոր ֆոնդեր և նոր մասշտաբային ծրագրեր![]() 19 փետրվարի 2025 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 24-րդ համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հայտնել է, որ Հայաստանում առաջիկայում կգործեն նոր վենչուրային ֆոնդեր, իսկ տեխնոլոգիական ոլորտում կիրականացվեն մասշտաբային նախագծեր։ «Կան ստարտափերի սեգմենտին վերաբերող դրամաշնորհային ծրագրեր, որոնք շարունակվում են, և ամբողջապես կառավարության տիրույթում են: Իհարկե, կան որոշակի օրենսդրական մեխանիզմներ, որոնց լավարկման վրա աշխատում ենք, բայց պետք է ասել, որ ներդրումային միջավայրի տեսանկյունից ստարտափ համայնքում բավականին լավ և հրապուրիչ ներդրումային միջավայր կա: Առաջիկայում կտեսնեք նոր վենչուրային ֆոնդերի և նոր մասշտաբային լուծումային ծրագրերի մուտքը Հայաստան»,- նշել է Արշակյանը, հայտնում է Արմենպրեսը։ Նա նաև տեղեկացրել է, որ փետրվարի 26-ին նախատեսվում է գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի նիստ, որի ընթացքում կքննարկվեն պետություն-մասնավոր հատված համագործակցության նոր ինստիտուցիոնալ մեխանիզմները։ Դրանք նախատեսված են կրթության, գիտության և արդյունաբերության միջև կապն ամրապնդելու պետական ծրագրերի մշակման համար։ Արշակյանը ընդգծել է, որ ԱՏՁՄ-ին անդամակցող հայկական ընկերությունների մեծ մասը գործունեություն է ծավալում միջազգային շուկայում, սակայն կարևոր է, որ դրանք առավել ակտիվ ներգրավվեն նաև Հայաստանի թվայնացման գործընթացներում։ «Հուսով եմ, որ այդ առումով նույնպես զգալի ակտիվացում կունենանք: Չնայած կան Հայաստանում աշխատող ընկերություններ, բայց պետք է ասել, որ ոլորտում հիմնականում զբաղված են միջազգային շուկաներ արտահանման բիզնեսով: Հայաստանի դիրքը տարեցտարի ամրապնդվում է: Միանշանակ կա Հայաստանն ավելի ճանաչելի դարձնելու հնարավորություն»,- նշել է Արշակյանը։ Նա կարևորել է նաև ինժեներական ուղղվածության բուհերում ավելի շատ շրջանավարտների ներգրավման անհրաժեշտությունը՝ կոչ անելով ծնողներին խրախուսել իրենց երեխաներին ընտրել տեխնոլոգիական և բնագիտական մասնագիտություններ։ ԱՏՁՄ 25-ամյակին ընդառաջ կազմակերպված համաժողովը մեկտեղել է նորարարության ոլորտի մոտ 300 մասնակից Հայաստանից և արտերկրից։ Միջոցառման շրջանակում նախատեսվում է նաև ԱՏՁՄ խորհրդի և նախագահի ընտրություն։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |