Պուտինն ասել է, որ հաճույքով կհանդիպի Թրամփի հետ![]() 19 փետրվարի 2025 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ և զգում է, որ վերջինս նույնպես հետաքրքրված է հանդիպումով։ Սակայն, նրա խոսքով, բանակցությունների անցկացումն անհնար է առանց մանրակրկիտ նախապատրաստման, հատկապես՝ Ուկրաինայի հարցի կարգավորման ուղղությամբ, հայտնում է ՏԱՍՍ–ը։ «Ես մեծ հաճույքով կհանդիպեմ Դոնալդի հետ, մենք վաղուց չենք տեսնվել։ Կարծում եմ, որ նա նույնպես ցանկանում է, դա զգացվում էր մեր հեռախոսազրույցի բնույթից», - նշել է Ռուսաստանի ղեկավարը։ Պուտինը նաև ընդգծել է, որ հանդիպումը պետք է ունենա հստակ օրակարգ և լինի արդյունավետ։ «Բայց մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, - շարունակել է նա, - երբ պարզապես հանդիպելն ու թեյ կամ սուրճ խմելը, ապագայի մասին զրուցելը բավարար չէ։ Անհրաժեշտ է, որ մեր թիմերը նախապես պատրաստեն այնպիսի հարցեր, որոնք չափազանց կարևոր են թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ռուսաստանի համար, այդ թվում՝ ուկրաինական ուղղությամբ, որպեսզի գտնվեն երկու կողմերի համար ընդունելի լուծումներ»։ Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները պայմանավորվել են վերականգնել դեսպանատների լիարժեք աշխատանքը Մոսկվայում և Վաշինգտոնում։ Photo. Ria Novosti ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |