Լավրովը դեմ է արտահայտվել աշխատանքային միգրանտների համար վիզաներին![]() 19 փետրվարի 2025 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ անհրաժեշտ է խստացնել աշխատուժի միգրանտների վարքագծի նկատմամբ վերահսկողությունը, սակայն վիզային ռեժիմ սահմանելը ճիշտ մոտեցում չէ։ Այս մասին նա նշել է Պետդումայի նիստում։ «Մենք այն կարծիքին ենք, որ պետք է խստացնել նրանց վարքագծի վերահսկողությունը, սակայն չպետք է ստեղծել արգելքներ, առավել ևս՝ ներմուծել վիզային ռեժիմ։ Այո, նախորդ կարգավորման համեմատ լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվում, բայց դրանք ուղղված են վերահսկողության ուժեղացմանը, այլ ոչ թե միգրացիայի համար խոչընդոտների ստեղծմանը»,– ասել է Լավրովը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին միգրացիոն քաղաքականության հնարավոր փոփոխությունների վերաբերյալ, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Նախարարը նաև նշել է, որ աշխատանքային միգրանտների նկատմամբ սահմանափակումների խստացումը, հատկապես Կենտրոնական Ասիայից, Հարավային Կովկասից և նախկին խորհրդային հանրապետություններից, չի համապատասխանում Ռուսաստանի երկարաժամկետ շահերին։ «Այո, իհարկե, անհրաժեշտ է պահպանել կարգուկանոնը։ Բազմաթիվ խախտումներ են արձանագրվել տարբեր տարածաշրջաններից ժամանած միգրանտների շրջանում»,– հավելել է նա։ Լավրովը հիշեցրել է, որ ռուսական կողմն արդեն մի շարք հանդիպումներ է անցկացրել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների դեսպանների հետ՝ պարզաբանելու իր գործողությունների տրամաբանությունը։ Նախարարը ընդգծել է, որ միգրանտների մուտքն ու աշխատանքային գործունեությունը պետք է հստակ վերահսկվի։ «Պետք է հսկողություն լինի միգրանտների մուտքի նկատմամբ, և համապատասխան մարմինները պետք է հստակ պատկերացում ունենան, թե որտեղ են գտնվում աշխատելու եկած անձինք, ով է նրանց տրամադրում աշխատանք և ինչպիսին է նրանց իրավական կարգավիճակը»,– նշել է Լավրովը։ Նա հավելել է, որ այս փոփոխությունները չպետք է խոչընդոտեն Ռուսաստանի մերձավոր դաշնակիցների հետ հարաբերություններին։ Միգրացիոն օրենսդրության փոփոխությունների շրջանակում 2025 թվականի հունվարի 1-ից ապրիլի 30-ը Ռուսաստանում կացության ռեժիմը խախտած յուրաքանչյուր օտարերկրացի պետք է ներկայանա ՆԳՆ տարածքային մարմին կամ դիմի ՆԳՆ ՊՎՍ մասնաճյուղին։ Նախագահի հրամանագրի համաձայն՝ այս անձինք չեն վտարվի երկրից կամ տեղակայվեն հատուկ հաստատություններում, ինչպես նաև նրանց մուտքը չի արգելվի։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |