Հրազդանի և Տաշիրի շրջաններում խիտ մառախուղ է, Վարդենյաց լեռնանցքում՝ բուք

Հրազդանի և Տաշիրի շրջաններում խիտ մառախուղ է, Վարդենյաց լեռնանցքում՝ բուք

PanARMENIAN.Net - «Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ ժամը 17:00-ի դրությամբ ձյուն է տեղում Աբովյանի (Չարենցավանի հատված), Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի, Ստեփանավանի, Գուգարքի և Տաշիրի շրջաններում։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է՝ բքի և ցածր տեսանելիության հետևանքով։

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, որի հետևանքով տեսանելիությունը կազմում է 50-100 մետր։ Իսկ Հրազդանի և Տաշիրի շրջաններում մառախուղը խիտ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր։

Չնայած եղանակային պայմաններին, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները շարունակում են բաց մնալ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---