Թանդիլյանը նամակներ է գրել դեսպաններին Ռուբեն Վարդանյանի հայտարարության մասին![]() 20 փետրվարի 2025 - 14:04 AMT PanARMENIAN.Net - «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը նամակներ է հղել ՀՀ–ում հավատարմագրված դեսպաններին Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային հանրությանը հասցեագրված հայտարարության վերաբերյալ։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ Նա նշել է, որ այս ուղերձը հնչեցվել է Վարդանյանի՝ ընտանիքի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում և միտված է կեղծ «դատավարության» դեմ բողոքի արտահայտմանը։ «Միջազգային հանրությունը կարող է և պետք է հրատապ քայլեր գործադրի Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ։ Այս պարագայում լռությունը նույնքան դատապարտելի է, որքան հանցագործությունը»,–ասվում է գրառման մեջ։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում, միջազգային հանրությանը հասցեագրած հայտարարության մեջ հայտարարել է, որ որոշել է հացադուլի միջոցով արտահայտել իր բողոքը՝ Բաքվում ընթացող դատական ֆարսի դեմ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |