ԱԽ քարտուղար․ Ազգային անվտանգության ռազմավարության վերանայումն անհրաժեշտություն է![]() 20 փետրվարի 2025 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման անհրաժեշտությունն առաջացել է՝ պայմանավորված վերջին տարիների փոփոխություններով, որոնք ազդել են Հայաստանի անվտանգության միջավայրի վրա։ Նրա խոսքով, գործող ռազմավարությունը մշակվել և հրապարակվել է 2020 թվականի ամռանը, սակայն այդ ժամանակից ի վեր էական փոփոխություններ են տեղի ունեցել, հայտնում է Sputnik Արմենիան։ Գրիգորյանը նշել է, որ, հաշվի առնելով այս փոփոխությունների դինամիկան, որոշ ժամանակ սպասել են՝ ստանալով անհրաժեշտ հստակեցումներ, որպեսզի նոր ռազմավարության մշակման հարցում հիմնավորված մոտեցում ցուցաբերեն։ «Թե որ ուղղություններով է փոխվելու, այս պահին չենք կարող ասել։ Մինչ այս պահը խոսել ենք աշխատակարգի մասին»,- ասել է Գրիգորյանը։ Նա նշել է, որ փաստացի կարելի է համարել, որ աշխատանքներն արդեն մեկնարկել են, և հավաստիացրել է, որ ռազմավարության մշակման ողջ գործընթացը լինելու է բաց և հրապարակային։ Հունվարի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է վերանայվի։ Փետրվարի 19-ին հայտնի է դարձել, որ վարչապետը որոշում է կայացրել ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որը կղեկավարի ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները։ Ներկայումս գործող ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատվել է 2020 թվականին։ Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ հայերը Հայաստանի հպարտ քաղաքացիներ են, Հայաստանի Երրորդ հանրապետությունը հիմնադրած և Արցախը ազատագրած հայ ժողովրդի զավակներ։ Նշվում է նաև, որ հայ ժողովուրդը կարողացել է հաղթահարել բազմաթիվ պատմական արհավիրքներ և հասնել 21-րդ դար՝ իր հմտությունների, գիտելիքների և հատկանիշների շնորհիվ, որոնք զարգացրել է պետականության ընթացքում։ Ըստ փաստաթղթի, հենց այս պատմական գիտակցության հիման վրա էր, որ հայ ժողովուրդը Մեծ եղեռնից հետո կարողացավ վերականգնել իր անկախ պետականությունը։ Ազգային նպատակների շրջանակում առանձնացվում են Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ առանց որևէ սահմանափակման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, ինչպես նաև դրա հետևանքների հաղթահարումն ու վերացումը։ «Հայաստանի անվտանգային միջավայր» բաժնում նշվում է, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ վարում է ոչ բարիդրացիական քաղաքականություն՝ շարունակելով շրջափակումը, հրաժարվելով առանց նախապայմանների հաստատել դիվանագիտական հարաբերություններ, ժխտելով կամ որոշ դեպքերում նույնիսկ արդարացնելով Հայոց ցեղասպանությունը և այլն։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |