Մանուկ Բարսեղյանը հաստատվել է Ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտորի պաշտոնում

Մանուկ Բարսեղյանը հաստատվել է Ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտորի պաշտոնում

PanARMENIAN.Net - Կառավարությունը հաստատել է Ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները։ Հունվարի 31-ին տեղի է ունեցել ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ, որին մասնակցել է մեկ հավակնորդ՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Մանուկ Բարսեղյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով ռեկտորին, նշել է, որ Մանուկ Բարսեղյանը 1 տարի հաջողությամբ իրականացնում է ռեկտորի պարտականությունները և այս ընթացքում կարողացել է ապահովել բուհի բնականոն գործունեությունը։

Բարսեղյանը կարևորել է կրթության որակի բարելավումը և այն միջազգային չափանիշներին համապատասխանեցնելը՝ ընդգծելով որոշ կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրման անհրաժեշտությունը։

Համալսարանի ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ Եղիազար Վարդանյանը նշանակվել էր քաղաքաշինության կոմիտեի նախագահ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---