ՆԳՆ-ն հրապարակել է ձմռանը երթևեկելու անվտանգության կանոնները![]() 20 փետրվարի 2025 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է մի շարք օգտակար խորհուրդներ, որոնք կոչված են օգնելու վարորդներին ապահով երթևեկել ձմռան ընթացքում։ «Ձմռանը երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ -Պահպանել անվտանգ հեռավորություն դիմացի տրանսպորտային միջոցից։ -Խուսափել կտրուկ արգելակումից և արագության կտրուկ փոփոխություններից։ -Փորձել մեքենան վարել ճամփեզրին ավելի մոտ, որտեղ նստած ձյուն կա»,–ասվում է ուղեցույցում։ Ի՞նչ անել, եթե մեքենան արգելափակվել է ձյան մեջ Նշվում է, որ առաջին հերթին պետք է խուճապի չմատնվել։ Խորհուրդ է տրվում փոս փորել արգելափակված անիվի տակ և տեղադրել հենարանային մակերես, օրինակ՝ սրահի գորգը, ինչը կբարելավի շփումն ու կօգնի մեքենային դուրս գալ արգելափակումից։ «Մերկասառույցը լուրջ վտանգ է ներկայացնում, ուստի անհրաժեշտ է մշտապես հետևել եղանակային կանխատեսումներին։ Եթե հայտնվել եք արտակարգ իրավիճակում, անհրաժեշտ է անհապաղ զանգահարել ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին»,–ասվում է հաղորդագրության մեջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |