PR-ի հայ մասնագետները Գագիկ Բեգլարյանի թեկնածության առաջադրումը ՀՀԿ-ի կողմից ճիշտ քայլ են համարում

PanARMENIAN.Net - «Այս տարի ավագանիների խորհրդի եւ քաղաքապետի ընտրություններին նախապատրաստման ընթացքում որոշ կուսակցություններ ճիշտ PR արշավ են անցկացրել», - այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է PR-մենեջմենտի մասնագետ, «P-Art» ընկերության տնօրեն Կարեն Քոչարյանը, մասնավորապես, նկատի ունենալով Հայ ազգային կոնգրեսի, ՀՅԴ-ի, «Բարգավաճ Հայաստան» եւ Հանրապետական կուսակցությունների PR արշավը:



Կարեն Քոչարյանը կարծիք է հայտնել, որ ՀՀԿ-ն ճիշտ քայլ է արել` առաջադրելով Գագիկ Բեգլարյանի թեկնածությունը, քանի որ վերջինս ունի քաղաքական գործչի այն հատկանիշները, որոնք տվյալ պահին առավել անհրաժեշտ են ընտրողներին:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---