Կվերակառուցվի Տավուշում 2020-ի հուլիսյան հրետակոծությունից վնասված բնակելի տունը![]() 20 փետրվարի 2025 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Կվերակառուցվի 2020թ. հուլիսյան հրետակոծության հետևանքով Տավուշի մարզի Բերդ համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրում գտնվող քաղաքացու տանը։ Որոշումը կայացվել է կառավարության նիստում։ Հրետակոծության արդյունքում բնակելի տների ամենախոցված մասերն են տանիքները և պատուհանները, բացառություն չէ նաև քաղաքացու հայրական տունը։ Հարկ է նշել, որ տան տեխնիկական վիճակն այնպիսին է եղել, որ այն ընթացիկ վերանորոգումով վերականգնման ենթակա չի եղել։ Հաշվի առնելով այս հանգամանքները՝ մասնագիտական խումբը կատարել է ուսումնասիրություն և առաջարկել է ոչ թե տրամադրել փոխհատուցում, այլ իրականացնել տան կմախքի ամրացում՝ շահագործման համար ոչ պիտանի հատվածները քանդելով՝ քաղաքացու համաձայնությամբ։ Դրա շնորհիվ կապահովվի տունը պահպանելու և անվտանգ շահագործման բերելու հնարավորություն։ Տավուշի մարզպետի աշխատակազմը ձեռք է բերել վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթեր, որոնց արժեքը կազմել է 1 060.0 հազար դրամ։ Ըստ նախնական հաշվարկների՝ տան վերակառուցման համար անհրաժեշտ կլինի մոտ 13,150.4 հազար դրամ, իսկ կառավարությունն ընդհանուր առմամբ հատկացրել է 14,210.4 հազար դրամ։ 2025 թվականին այս միջոցները տրամադրվել են «ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացում» ծրագրի շրջանակում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |