Բուքն ու մերկասառույցը դժվարանցանելի են դարձրել բազմաթիվ ճանապարհներ![]() 20 փետրվարի 2025 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Բուքն ու մերկասառույցը դժվարանցանելի են դարձրել բազմաթիվ ճանապարհներ։ «Ճանապարհային դեպարտամենտից» հայտնել է, որ ժամը 16:30-ի դրությամբ ձյուն է տեղում Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Բերդի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Ամասիայի, Աշոցքի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի (Վարդենյաց լեռնանցք), Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Էջմիածնի և Արմավիրի տարածաշրջաններում։ Բարդ եղանակային պայմանների պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհները, ինչպես նաև Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածը և Դիլիջանի ոլորանները փակ են ծանրաքաշ ու կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով մեքենաների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ուժեղ բուքն ու ցածր տեսանելիությունը (5-10 մետր) խոչընդոտում են երթևեկությունը Լանջիկ-Ախուրյան, Ալագյազ-Ծիլքար, Ալագյազ-Գեղադիր ճանապարհահատվածներում, ինչպես նաև Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին, որոնք բոլոր տեսակի մեքենաների համար դժվարանցանելի են։ Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Հոռոմ-Արթիկ-Մեծ Մանթաշ և Քուչակ-Միրաք ճանապարհահատվածներում, ինչպես նաև Սարավանի, Սպիտակի լեռնանցքներում ու Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է։ Թալինի, Անիի, Աբովյանի և Ապարանի տարածաշրջաններում որոշ հատվածներում առկա է մերկասառույց։ Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, իսկ տեսանելիությունը՝ 100-200 մետր։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |