Team-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը վերընտրվել է ԱՏՁՄ նախագահի պաշտոնում![]() 20 փետրվարի 2025 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 24-րդ տարեկան համաժողովին Միության նախագահի պաշտոնում վերընտրվել է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։ Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Ալեքսանդր Եսայանն ընդգծել է, որ Միության գրանցած հաջողություններն անդամ կազմակերպությունների և գործընկերների համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունքն են: «Մենք շարունակելու ենք քայլել Հայաստանը որպես տեխնոլոգիական առաջատար երկիր դիրքավորելու ճանապարհով: Այս հավակնոտ, բայց լիովին իրատեսական հեռանկարում կարևոր է յուրաքանչյուրիս ներգրավվածությունը, համագործակցությունը կազմակերպությունների, Կառավարության հետ: ԱՏՁՄ համայնքի զգալի մեծացումը կարևոր ցուցանիշ է, որը փաստում է դրա կենսունակության ու ոլորտում նոր հաջողություններ սահմանելու պատրաստակամության մասին»,-նշել է Ալեքսանդր Եսայանը։ Նա նաև հավելել է, որ շարունակելու են զարգացնել արդեն իսկ գործող նախագծերը։ «Մենք գնալու ենք նոր «Արմաթ»-ների բացման, ինչպես նաև գործող «Արմաթ»-ների վերազինման ճանապարհով: Մեր ուշադրության կենտրոնում է մնալու նաև «ԴիջիԹեքը», որն անցած տարի ամենամեծն էր պատմության մեջ։ Նախատեսում ենք այն դարձնել միջազգային հարթակ՝ բարձրացնելով արդեն իսկ սահմանած նշաձողն ու ներգրավելով միջազգային ընկերությունների»,-ասել է նա։ Համաժողովի ընթացքում ներկայացվել են Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ներկա իրավիճակը, զարգացման ուղիները և ոլորտի հիմնական մարտահրավերները։ Նորընտիր խորհրդի կազմում են ընդգրկվել Արտավազդ Մինասյանը (Կրիսպ-համահիմնադիր և նախագահ), Արմեն Քոչարյանը (Վօլօ - տնօրեն և համահիմնադիր), Իրինա Դումանյան (Սիմենս-տնօրեն), Արսեն Բաղդասարյան (Դատաարտ-տնօրեն), Արման Աթոյան (Այ Իքս-Թեք-համահիմնադիր և տնօրեն), Խաչիկ Նազարյան (Բրոդքոմ - ինժեներական տնօրեն), Գևորգ Սաֆարյան (Լայմթեք - հիմնադիր և տնօրեն), Գոռ Վարդանյան (Ֆայմթեք - հիմնադիր), Սպարտակ Կյուրեղյան (Զելըս - Ֆինանսական և բիզնես օպերացիոն տնօրեն), Աշոտ Տոնոյան (Սերվիս Թայթան - տնօրեն), Արտավազդ Երիցյան (Փոդքասլ - հիմնադիր և տնօրեն), Նարեկ Ասլիկյան (Արմինիըն Քոդ Ըքեդըմի - հիմնադիր և տնօրեն), Ռեմ Դարբինյան (Վայրըլ Մանգո - հիմնադիր և տնօրեն): ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |