Հայաստանի բասկետբոլի հավաքականը Տիրանայում հաղթել է Ալբանիային

Հայաստանի բասկետբոլի հավաքականը Տիրանայում հաղթել է Ալբանիային

PanARMENIAN.Net - Հայաստանի բասկետբոլի հավաքականը աշխարհի առաջնության նախընտրական փուլի վերջին տուրում հյուրընկալվել է Ալբանիային։ Հանդիպումը կայացել է Տիրանայում՝ ավարտվելով Հայաստանի հավաքականը հաղթանակով։

Առաջին քառորդում Հայաստանի հավաքականը կարողացել է առավելություն ստանալ և այն պահպանել մինչև հատվածի ավարտը՝ 17:22: Չնայած Ալբանիայի թիմի ակտիվ խաղին երկրորդ քառորդում, հավաքականները մեծ ընդմիջման են գնացել 33:47 հաշվով՝ հօգուտ Հայաստանի, հայտնում է Արմենպրեսը։

Երրորդ և չորրորդ քառորդներում Հայաստանի թիմը պահպանել է առավելությունը՝ հաղթելով 70:91 հաշվով։

Աշխարհի առաջնության նախընտրական փուլի C դիվիզիոնում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է երկրորդ տեղը։ Առաջատարն Ավստրիան է, իսկ Ալբանիան եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---