Չինաստանում չղջիկների մոտ նոր կորոնավիրուս են հայտնաբերել![]() 21 փետրվարի 2025 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում չղջիկների մոտ հայտնաբերվել է նոր կորոնավիրուս, որը նմանություն ունի COVID-19-ի հետ։ Այդ մասին փետրվարի 21-ին հայտնել է South China Morning Post (SCMP) թերթը։ Ըստ թերթի տվյալների՝ վիրուսը ներկայացնում է կորոնավիրուսի նոր՝ HKU5 տեսակ։ Այն հայտնաբերվել է Հոնկոնգում՝ ճապոնական չղջիկների մոտ, որոնք չղջիկների տեսակներից մեկն են։ Հետազոտողները նշում են, որ չղջիկներից ստացված նմուշներից առանձնացված վիրուսը, նախնական տվյալներով, կարող է վտանգավոր լինել մարդկանց համար, գրում է «Իզվեստիան»։ «Չղջիկների մերբեկովիրուսները մեծ վտանգ են ներկայացնում մարդկանց շրջանում տարածվելու առումով՝ կամ ուղիղ փոխանցման, կամ միջանկյալ «տերերի» միջոցով»,–նշված է հոդվածում։ Մասնագետները, սակայն, ընդգծում են, որ այս պահին վիրուսը չի համարվում լայն տարածում ունեցող, սակայն անհրաժեշտ է «ավելի մանրակրկիտ հետազոտություն»։ Ավելի վաղ՝ հունվարի 25-ին, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (CIA) գնահատել էր կորոնավիրուսի (COVID-19) ծագումը և եզրակացրել, որ այն, հավանաբար, առաջացել է լաբորատոր պայմաններում, այլ ոչ թե բնական միջավայրում։ Սակայն զեկույցում նշվում է, որ այս վարկածի վերաբերյալ լիարժեք վստահություն չկա, և թե՛ լաբորատոր, թե՛ բնական ծագման տարբերակները մնում են հավանական։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |