Երեւանում LEGO-մրցույթ է անցկացվել` նվիրված Լեգոլենդի 50 ամյակին

PanARMENIAN.Net - LEGO-ի մրցույթի շնորհիվ Հայաստանի տարբեր շրջաններից 740 երեխա ժյուրիին են ներկայացրել իրենց երեւակայության պտուղները: LEGO-ի մրցույթի չորրորդ եզրափակիչ փուլ, որն անցկացվել է Երեւանում Լեգոլենդի 50-ամյակի առթիվ, անցել է 12 երեխա:



Եզրափակիչ փուլի մասնակիցները բաժանվում էին երկու տարիքային խմբ ի` 6-ից մինչեւ 7 եւ 8-ից մինչեւ 12: Հաղթող է դարձել 6 մասնակից` յուրաքանչյուր խմբից 3-ական հոգի:



Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած երեխաները կստանան դիպլոմներ` մրցույցի մասնակցության համար, առաջին տեղերը զբաղեցրածները սկտանան Լեգոլենդ (Դանիա) այցելելու հրավերով սերտիֆիկատներ: Բոլոր վեց հաղթողներն էլ կստանան LOLO մանկապատանեկան ամսագիրը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---