Մակրոն․ Չենք պատրաստվում վաղը զորք ուղարկել Ուկրաինա, բայց կարող ենք մասնակցել խաղաղության ապահովմանը

Մակրոն․ Չենք պատրաստվում վաղը զորք ուղարկել Ուկրաինա, բայց կարող ենք մասնակցել  խաղաղության ապահովմանը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ չի նախատեսում անմիջապես զորքեր ուղարկել Ուկրաինա, սակայն ընդգծել է, որ Ֆրանսիան կարող է անվտանգության երաշխիքներ տրամադրել, երբ զինադադարը ուժի մեջ մտնի։

Մակրոնը նախատեսում է փետրվարի 24–ին այցելել Սպիտակ տուն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Համացանցային հարցուպատասխանի ժամանակ Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան մոտ ապագայում Ուկրաինա զորքեր չի ուղարկի, գրում է France24–ը։

«Ես չեմ որոշել, որ վաղը զորքեր պետք է ուղարկել Ուկրաինա, ոչ»,– – ասել է նա։

Այնուամենայնիվ, նա հավելել է, որ ֆրանսիական ուժերը կարող են ներգրավվել խաղաղության ապահովման գործում, երբ բանակցությունները հաջողությամբ ավարտվեն։

«Մենք դիտարկում ենք ոչ թե զորքեր ուղարկելը, այլ խաղաղություն երաշխավորող ուժեր տեղակայելը, երբ այն կհաստատվի”,– – ասել է Մակրոնը։

Նա նաև նշել է, որ նախատեսում է Թրամփին հորդորել կոշտ դիրքորոշում ընդունել Ռուսաստանի նկատմամբ՝ զգուշացնելով, որ թուլությունը կարող է վտանգավոր լինել Պուտինի հետ հարաբերություններում։

«Ես նրան ասելու եմ. «Դուք չեք կարող թույլ լինել նախագահ Պուտինի հետ։ Դա ձեր ոճը չէ, դա ձեր շահերից չի բխում»,– ասել է Մակրոնը։

Սպիտակ տունը հաստատել է, որ երկուշաբթի Թրամփը Վաշինգտոնում կընդունի Մակրոնին, իսկ հինգշաբթի կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։

Թրամփի՝ Պուտինի հետ նոր դիվանագիտական բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին հայտարարությունները մտահոգել են եվրոպական դաշնակիցներին, քանի որ դրանք կարող են շրջանցել Կիևին և Եվրոպայի մյուս առաջնորդներին։

Ֆրանսիացի պաշտոնյաները վերջերս ընդգծել են Կրեմլից բխող սպառնալիքի լրջությունը՝ կարևորելով հանրության իրազեկվածությունը։ Մակրոնն ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ Ռուսաստանը եվրոպացիների համար գոյաբանական սպառնալիք է ներկայացնում։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---