Վենս․ Զելենսկին պետք է շնորհակալ լինի՝ առանց ԱՄՆ-ի աջակցության Ուկրաինան չէր գոյատևի![]() 21 փետրվարի 2025 - 17:26 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է շնորհակալ լինի ԱՄՆ–ին աջակցության համար, այլ ոչ թե հրապարակայնորեն դժգոհություն հայտնի։ Վենսի խոսքով՝ առանց ԱՄՆ-ի առատաձեռնության, ո՛չ Զելենսկին, ո՛չ էլ Ուկրաինան չէին գոյատևի։ «Զելենսկին պետք է շնորհակալ լինի, ոչ թե վիրավորի մեզ՝ առանց ԱՄՆ–ի առատաձեռնության ինքն էլ, Ուկրաինան էլ գոյություն չէին ունենա»,–ասել է նա ԱՄՆ-ի մայրաքաղաքում ընթացող CPAC պահպանողական համաժողովի շրջանակներում, գրում է Fakti.bg-ն։ Ավելի վաղ Թրամփը հրապարակայնորեն քննադատել էր Զելենսկուն Վաշինգտոնի վերաբերյալ նրա հայտարարությունների համար՝ անվանելով նրան «ընտրությունների բացակայությամբ բռնապետ» և ընդգծելով, որ առանց ԱՄՆ-ի Ուկրաինան չէր կարողանա խաղաղ համաձայնության գալ Ռուսաստանի հետ։ Նա նաև մեղադրել էր Կիևին՝ ամերիկյան էական օգնության «անհետացման» համար։ Վենսը նշել է, որ Զելենսկու հրապարակային քննադատությունները Թրամփի դիրքորոշումը չեն փոխի և խորհուրդ է տվել Ուկրաինայի ղեկավարին ուղիղ երկխոսություն վարել Սպիտակ տան հետ։ Մյունխենի անվտանգության համաժողովում Զելենսկին նշել է, որ բաց է Ուկրաինայում ընտրությունների հարցը քննարկելու համար, սակայն քաղաքացիները մտահոգված են, որ ռազմական դրության չեղարկումը կարող է թուլացնել երկրի պաշտպանունակությունը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |