Կոստանյանը New Routes, New Markets համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը![]() 21 փետրվարի 2025 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հունվարի 19-20-ը Գերմանիայի Համբուրգ քաղաքում մասնակցել է New Routes, New Markets: Global Gateway and potential markets along the Middle Corridor միջազգային համաժողովին, որը համատեղ կազմակերպվել է Գերմանիայի Տնտեսության Արևելյան համաժողովի և Համբուրգի Առևտրի Պալատի կողմից։ Պանելային քննարկման ընթացքում Կոստանյանը հանդես է եկել ելույթով՝ մանրամասն ներկայացնելով ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Նա ընդգծել է, որ այս նախաձեռնությունն ուղղված է տնտեսական փոխկապակցվածության ապահովմանը և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը։ Նախագծի հիմնական նպատակը Արևելքը Արևմուտքին, Հյուսիսը Հարավին կապելու հնարավորությունների ստեղծումն է, ինչը կնպաստի ոչ միայն տնտեսական և մշակութային կապերի ամրապնդմանը, այլև տարածաշրջանում քաղաքական երկխոսության ակտիվացմանն ու համապարփակ խաղաղության հաստատմանը՝ բոլոր ժողովուրդների շահերից ելնելով։ Կոստանյանը կարևորել է նաև Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային և միջազգային հաղորդակցությունների ու առևտրի զարգացման հարցում՝ նշելով, որ այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը նոր հեռանկարներ կբացեն ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ավելի լայն տարածաշրջանի համար։ Կառավարությունը մշակել և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները և էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնցով անցնում են։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |