Վատիկանը չի բացառում Հռոմի պապի հրաժարականը

Վատիկանը չի բացառում Հռոմի պապի հրաժարականը

PanARMENIAN.Net - Կարդինալ Ջանֆրանկո Ռավազին չի բացառել, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարող է հրաժարվել գահից, եթե նրա առողջական վիճակը խոչընդոտի պարտականությունների կատարմանը։

«Եթե նրա համար լուրջ դժվարություններ առաջանան պարտականությունների կատարման հարցում, նա կկայացնի իր ընտրությունը։ Իհարկե, որոշումը միայն իրենն է, հնարավոր է, որ նա խորհուրդ հարցնի, սակայն վերջնական խոսքը կասի ինքնուրույն՝ խղճի մտոք», – ասել է Ռավազին Corriere della Sera թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե Ֆրանցիսկոսը կարո՞ղ է հրաժարվել գահից, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Փետրվարի 14-ին, ընդունելությունից հետո, 88-ամյա քահանայապետը տեղափոխվել է Հռոմի Gemelli կլինիկա, որտեղ ենթարկվել է հետազոտության և շարունակել բրոնխիտի բուժումը ստացիոնար պայմաններում։ Այդ պատճառով նրա մասնակցությամբ միջոցառումները չեղարկվել են։ Ավելի ուշ հետազոտությունները ցույց են տվել երկկողմանի թոքաբորբի սկզբնական փուլ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---