ԵԽ պատգամավոր․ Թրամփը 3 շաբաթ է տվել ԵՄ-ին՝ Ուկրաինայի կապիտուլյացիայի շուրջ համաձայնության գալու համար![]() 21 փետրվարի 2025 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի պատգամավոր Միկա Ալտոլան Ֆինլանդիայից հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրոպային 3 շաբաթ ժամանակ է տրամադրել Ուկրաինան հանձնելու պայմանները համաձայնեցնելու համար։ Նա այդ մասին նա գրել է X–ի իր միկրոբոլոգում։ «ԱՄՆ–ն մեզ երեք շաբաթ ժամանակ է տվել՝ Ուկրաինայի կապիտուլյացիայի պայմանները համաձայնեցնելու համար։ Հակառակ դեպքում ԱՄՆ-ն կհեռանա Եվրոպայից»,- գրել է նա։ Ալտոլան, սակայն, իր պնդումները հաստատող որևէ ապացույց չի ներկայացրել, գրում է Factor.am-ը։ Միևնույն ժամանակ, NBC News-ը, հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին, հաղորդել է, որ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը փակ հանդիպման ընթացքում ուկրաինացի պաշտոնյաներին հայտնել է, որ Վաշինգտոնը կարող է զգալիորեն կրճատել իր զորքերի ներկայությունը Եվրոպայում։ Այս տեղեկությունը ստացվել է Թրամփի վարչակազմի և Ուկրաինայի կառավարության միջև մասնավոր քննարկումներից տեղյակ աղբյուրներից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև բանավեճը ավելի է սրվել այն բանից հետո, երբ Թրամփը Զելենսկուն անվանել է «բռնապետ»։ Թրամփի քննադատությունը հաջորդել է Զելենսկու ավելի վաղ արված հայտարարությանը, որտեղ ուկրաինացի առաջնորդն ասել էր, որ Թրամփն ընկել է Ռուսաստանի «խեղաթյուրված տեղեկատվության տարածության» մեջ։ Սա հետևել է Թրամփի պնդմանը, թե Զելենսկու նախագահությունը ոչ լեգիտիմ է, քանի որ Ուկրաինայում ընտրություններ չեն անցկացվել։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |