Ձյան պատճառով ընկնելու բուժման ծախսերը կփոխհատուցվեն![]() 22 փետրվարի 2025 - 10:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ ձյան պատճառով ընկնելու հետևանքով վնասվածք ստացած անձանց բուժօգնության ծախսերը կփոխհատուցվեն պետական պատվերի շրջանակում։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Այս օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը: Տեղեկացնում ենք, որ որոշում ենք կայացրել նման դեպքերի բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով` անկախ սոցիալական կարգավիճակից: Զգույշ և զգոն եղեք»,- գրել է նախարարը։ Առատ ձյունը լուրջ դժվարություններ է առաջացրել մայրաքաղաքում։ Փետրվարի 20-ի երեկոյան փողոցներում երթևեկությունը գրեթե կանգ էր առել, ինչը խցանումների ու վթարների է հանգեցրել։ Ձյան տեղումները կշարունակվեն նաև փետրվարի 22–ին և 23–ին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |