Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել, որը կարող է բերել մինչև 5 տարվա ազատազրկման![]() 22 փետրվարի 2025 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ով հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ գտնվում էր Քննչական կոմիտեում, հայտնել է, որ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել, որը կարող է հանգեցնել մինչև 5 տարվա ազատազրկման։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Դատական նիստը տեղի է ունենալու փետրվարի 22-ին Մասիվի դատարանում։ Որոշվելու է խափանման միջոցը։ Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նման անմիտ քայլերով ու գործողություններով ոչ թե հնարավոր է իրեն լռեցնել, այլ՝ ճիշտ հակառակը։ «Մենք միասնաբար հաղթելու ենք հայրենիքի գողին ու իր հանցախմբին ու ազատագրելու ենք մեր երկիրն իրենց կեղտոտ, արյունոտ, մահաբեր ճիրաններից»,–գրել է նա։ Ավելի վաղ Էդգար Ղազարյանը հայտնել էր, որ իրեն հրավիրել են Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին՝ հարցաքննության։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |