Մոսկվայում Արմեն Սարգսյանի սպանության գործով ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել![]() 22 փետրվարի 2025 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում «ԱրԲատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ երկու քաղաքացի, հայտնում է RT-ն։ Լրատվամիջոցների տվյալներով՝ ավելի վաղ քննչական մարմինները պարզել էին «Ալյե Պարուսա» բնակելի համալիրի պայթյունի ենթադրյալ կազմակերպչի ինքնությունը․ դա 58-ամյա Պարույր Մ.-ն է։ Մի քանի օր անց ձերբակալվել են նրա երկու ծանոթները, որոնց հետ նա, ենթադրաբար, հանդիպել էր ընդհանուր տոնակատարության ժամանակ՝ պայթյունից ոչ շատ առաջ։ Այդ մասին RT-ին հայտնել է ձերբակալվածներից մեկի եղբայրը։ Տեղեկությունների համաձայն՝ երկու կասկածյալները նախկինում զբաղվել են մարզական-պարահանդեսային պարերով Հայաստանում և Ռուսաստանում։ Նրանցից մեկը միջազգային կարգի պարող է եղել, իսկ մյուսը՝ վարսավիր՝ Խիմկի քաղաքում։ RT-ի տվյալներով՝ ձերբակալվածներն են 44-ամյա Արման Պ.-ն և 61-ամյա Հրաչյա Պ.-ն, ովքեր ազատազրկված են գրեթե երկու շաբաթ։ «Մենք մինչև վերջ չենք հասկանում, թե ինչի համար են ձերբակալել եղբորս։ Մեզ հաջողվեց կապ հաստատել նրա հետ, նա փոխանցեց, որ իրեն կասկածում են Մոսկվայի պայթյունի մեջ։ Նա փաստաբան չունի», – RT-ին ասել է Արման Պ.-ի եղբայրը։ Մոսկվայի հյուսիս-արևմտյան հատվածի էլիտար բնակելի համալիրում պայթյունը տեղի է ունեցել փետրվարի 3-ի առավոտյան։ Վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ Գոռլովկայում (ԼԺՀ) ծնված, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ և «ԱրԲատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը։ Նա մահացել է հիվանդանոցում՝ ստացած վնասվածքներից։ RT-ին մոտ աղբյուրի համաձայն՝ պայթյունի վայրում հայտնաբերվել է ենթադրյալ ահաբեկչի դին։ Նախնական տվյալներով՝ նա մոտ 45 տարեկան է, ունի կարճ մուգ մազեր՝ ճաղատությունով, շագանակագույն աչքեր և ընդգծված քիթ։ Հատուկ նշաններից է ձախ սրունքի վրա գտնվող գունաթափված տատուն՝ սրի տեսքով։ Քննչական մարմինները հարուցել են քրեական գործ՝ երկու և ավելի անձանց սպանության փորձի, հասարակության համար վտանգավոր եղանակով սպանության և ապօրինի զենքի շրջանառության հոդվածներով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |