Ադրբեջանական ԶԼՄ․ Ստեփանակերտը Ալիևների ընտանիքի նոր «լվացքատուն» է դարձել![]() 22 փետրվարի 2025 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտի հայաթափումից հետո քաղաքը վերածվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի նոր կոռուպցիոն հարթակի, պնդում են ադրբեջանցի հետաքննող լրագրողները։ Ադրբեջանի կառավարությունն այստեղ իրականացնում է տարբեր բիզնես նախագծեր, որոնցում Meydan TV-ի թիմը տեսել է կոռուպցիոն դրսևորումներ և ոչ թափանցիկ ֆինանսական ծախսեր։ Ստեփանակերտում հյուրանոցների կառուցման քողի տակ Ադրբեջանի պետբյուջեից հսկայական գումարներ են ներդրվել, ընդ որում իշխանությունը չի թաքցնում՝ բիզնես նախագիծը վերահսկում է հենց նախագահական աշխատակազմը, հայտնում է «Ազատությունը»։ Վերածննդի հրապարակում գտնվող նախկին «Արցախբանկի» շենքը, 2000-ականներին կառուցված «Վալեքս գարդեն» շքեղ հյուրանոցը և Ազատամարտիկների պողոտայի «Եվրոպա» հյուրանոցը ներկայացվել են որպես նոր խոշոր ներդրումային ծրագիր՝ կարծես դրանք կառուցվել են զրոյից՝ մեծածավալ պետական ֆինանսավորմամբ։ Այս երկու հյուրանոցները վերափոխվել են թեթև արտաքին նորոգմամբ, իսկ «Արցախբանկ»-ը՝ ներքին վերաձևավորմամբ, ինչի արդյունքում դրանք դարձել են հինգ աստղանի բարձրարժեք հյուրանոցներ։ Նրանց գովազդը անձամբ Ալիևն է անում։ Բեռլինում գործող Meydan TV-ն պարզել է, որ պետական ռեգիստրում այս հյուրանոցային ցանցը գրանցված է որպես Ադրբեջանի նախագահի աշխատակազմին ենթարկվող կառույց։ Այնուամենայնիվ, թե որքան գումար է ծախսվել պետբյուջեից և որ ընկերություններն են ներգրավված եղել վերանորոգման աշխատանքներում, Ադրբեջանի իշխանությունները չեն բացահայտում՝ չնայած օրենսդրական պահանջներին։ Ադրբեջանի նախագահը անձամբ մասնակցել է այս հյուրանոցների բացման արարողություններին։ Հետաքննող լրագրողները նկատել են, որ Ալիևի վերջին այցերը Ստեփանակերտ տարօրինակ կերպով համընկել են հենց այս կառույցների բացման արարողությունների հետ։ Նույնիսկ նրա որդին՝ Հեյդար կրտսերը, որը հազվադեպ է երևում հանրային միջոցառումներին, այցելել է Ստեփանակերտ՝ անձամբ ծանոթանալու իր ընտանիքի անվան կապվող այս բիզնես ծրագրին։ Չնայած հյուրանոցները ներկայացվում են որպես զբոսաշրջային խոշոր կենտրոններ, ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները երբեք չեն հայտնել, թե արդյոք այնտեղ գիշերել է որևէ զբոսաշրջիկ։ Ըստ հետաքննող լրագրողների՝ վաղուց կառուցված այս շենքերը բացվում և փակվում են բացառապես Ալիևների այցերի ժամանակ, ինչը կասկածներ է առաջացնում պետական միջոցների արդյունավետ օգտագործման վերաբերյալ։ Ի տարբերություն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի մյուս բնակավայրերի, Ստեփանակերտում բնակեցված ադրբեջանցիների թվի վերաբերյալ Բաքուն չի տրամադրում որևէ տվյալ։ Ամիսներ առաջ հայտարարվել էր, որ Ստեփանակերտում բացվել է ադրբեջանական համալսարան, որը, ըստ պաշտոնական աղբյուրների, ունի բազմահազար ուսանողներ։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Photo. Reuters ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |