ԱԳՆ-ում քննարկվել են Քիմիական զենքի կոնվենցիայից բխող պարտավորությունների իրականացման ընթացքը![]() 22 փետրվարի 2025 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի (Ազգային մարմին) նիստ, որը ստեղծվել է «Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման, արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման աշխատանքները համակարգելու նպատակով, հայտնում է ԱԳՆ–ն Նիստի ընթացքում քննարկվել է Քիմիական զենքի կոնվենցիայի շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը, երկրի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև ՀՀ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) միջև համագործակցության տարբեր ուղղությունները։ Բացի այդ, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում՝ Կոնվենցիայի դրույթների կիրառման նպատակով իրականացված օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |