Օդի ջերմաստիճանը, հատկապես գիշերը, փետրվարի 23-24-ին կնվազի 7-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանը, հատկապես գիշերը, փետրվարի 23-24-ին  կնվազի 7-10 աստիճանով

PanARMENIAN.Net - Հայաստանի տարածքում՝ փետրվարի 22-ի ցերեկային ժամերին, 23-ին, ինչպես նաև 27-ի ցերեկը, առանձին շրջաններում սպասվում են ձյան տեղումներ։ Լեռնային գոտիներում հնարավոր է բուք, ինչը կհանգեցնի հորիզոնական տեսանելիության նվազման։

Օդի ջերմաստիճանը, հատկապես գիշերային ժամերին, փետրվարի 23-24-ին աստիճանաբար կնվազի ևս 7-10 աստիճանով։

Փետրվարի 24-26-ը, ինչպես նաև 27-ի գիշերը, տեղումներ չեն սպասվում։

Քամու ուղղությունը կլինի հարավարևմտյան՝ 3-6 մ/վ արագությամբ, սակայն փետրվարի 24-ին և 26-ին քամու ուժգնացումը կհասնի 15-18 մ/վ, իսկ փետրվարի 25-ին՝ 17-20 մ/վ։

Երևանում փետրվարի 22-ին կեսօրից հետո, ինչպես նաև փետրվարի 23-ին, կանխատեսվում է ձյուն, մինչդեռ փետրվարի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության ճանապարհներին կանխատեսվում է մերկասառույց։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---