Անվտանգության երաշխիքներ. Ուկրաինայի նախագահը բանակցել է մի շարք երկրների ղեկավարների հետ

Անվտանգության երաշխիքներ. Ուկրաինայի նախագահը բանակցել է մի շարք երկրների ղեկավարների հետ

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի շարք պետությունների ղեկավարների հետ բանակցություններ է վարել, որոնց ընթացքում քննարկվել են խաղաղության նախաձեռնությունները, Ուկրաինայի անվտանգության երաշխիքները և էներգետիկ համագործակցությունը։ Այս մասին նա հայտնել է տեսաուղերձում, հայտնում է nv.ua-ն։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցի ընթացքում կողմերը համաձայնեցրել են իրենց դիրքորոշումները և քննարկել հնարավոր հետագա քայլերը՝ մասնավորապես Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցով։

Բացի այդ, Զելենսկին հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ։

«Մենք գնահատում ենք, որ Մետտեն և Դանիայի ժողովուրդը հասկանում են, թե ինչի ենք մենք ձգտում», — ընդգծել է նախագահը։

Նորվեգիայի վարչապետի հետ բանակցությունների ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունները, Եվրոպայի ապագան և էներգետիկ անվտանգությունը։

Ֆինլանդիայի նախագահի հետ Զելենսկին փոխանակվել է «լավ, կարևոր առաջարկներով» և «տեսլականներով՝ կապված իրադարձությունների զարգացման հետ»։

Նա նաև զրույց է ունեցել Կանադայի վարչապետի հետ, որի ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարները «Մեծ յոթնյակի» (G7) շրջանակներում։

«Այսօր նաև խոսեցի Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի հետ։ Շնորհակալ եմ մեր ինքնիշխանության աջակցության և այն դիրքորոշման համար, որ բանակցային գործընթացը պետք է ընդգրկուն լինի։ Խաղաղությունը միշտ համատեղ գործ է, առավել ևս այն խաղաղությունը, որը մենք պետք է թողնենք հաջորդ սերունդներին», — հավելել է Զելենսկին։

ԱՄՆ-ն առաջին անգամ հրաժարվել է համահեղինակ դառնալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձևին։ Փոխարենը Վաշինգտոնը ներկայացրել է սեփական տարբերակը, որտեղ Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ չկան։ Փաստաթղթում ցավ է արտահայտվում մարդկային կորուստների կապակցությամբ «ռուս-ուկրաինական հակամարտությունում» և կոչ է արվում հնարավորինս արագ դադարեցնել ռազմական գործողությունները։

Photo. AFP
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---