Լիլիթ Գալստյանը չի մասնակցել Վիեննայում կայացած հայ-թուրքական հանդիպմանը![]() 22 փետրվարի 2025 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Ըընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը չի մասնակցել Վիեննայում կայացած խորհրդարանականների հայ-թուրքական հանդիպմանը։ Նա հաստատել է, որ ինքն է որոշում կայացրել չմասնակցելու վերաբերյալ, հայտնում է «Ազատությունը»։ «Չեմ կարող ասել, թե հանդիպման նախաձեռնությունն ումն է։ Ինձ տեղեկացրել են հանդիպման մասին և ես մերժել եմ։ Իմ տեսակետներն ընդհանրապես ագրեսոր, ցեղասպան երկու երկրների մասին՝ թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի մասին, ես հայտնել եմ իմ պաշտոնական ելույթում՝ թե՛ երեկ, թե՛ այսօր և թե՛ առհասարակ՝ օգտագործելով ԵԱՀԿ բոլոր հնարավոր հարթակները», - ասել է ընդդիմադիր պատգամավորը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ավստրիայի մայրաքաղաքում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանականները: Տեղեկությունը երեկ երեկոյան հայտնեց հայաստանյան պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Երկու կողմերը կարևորել են տարածաշրջանի ճանապարհների և ենթակառուցվածքների հնարավորինս արագ ապաշրջափակումը, ինչպես նաև տնտեսական կապերի զարգացման հեռանկարները։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |