Արթուր Դավթյանը նվաճել է աշխարհի գավաթի ոսկին![]() 24 փետրվարի 2025 - 10:10 AMT PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ինչպես նաև աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող։ Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի հենացատկի վարժության եզրափակչում Արթուր Դավթյանը հավաքել է 14.900 միավոր՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը, հայտնում է Արմենպրեսը։ Հայաստանի մարմնամարզության հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ Վահագն Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի ոսկե մեդալակիր օղակների վարժության եզրափակիչում։ Նա 14.133 միավորով զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Այս նույն վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Արթուր Ավետիսյանը, գրավել է 4-րդ տեղը։ Ավելի վաղ նժույգ-թափերի վարժությունում հանդես էին եկել Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը, սակայն նրանք մրցանակային տեղեր չէին զբաղեցրել։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |