Կառլ Բիլդտ. Շվեդիան չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը25 մայիսի 2009 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Շվեդիան 1915թ. իրադարձությունները Ցեղասպանություն չի ճանաչի: Այդ մասին հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը` պատասխանելով պատգամավոր Սեսիլիա Վիքստրեմի հարցմանը: Նրա խոսքերով, այդ հարցի լուծումը քաղաքական գործիչների պարտականությունը չէ, անկախ պատմական փաստերից: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել Շվեդիայի հայկական կազմակերպությունների միության ղեկավար Վահագն Ավետյանը, Բիլդտի խոսքերը հակասում են ՄԱԿ-ի ցեղասպանության մասին միջազգային կոնվենցիային, որը ստորագրել է Շվեդիան: «Ես չեմ հասկանում, թե ինչու է Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը կարծում, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը կխանգարի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Եվ ես վստահ եմ, որ Բիլդտի պարտականությունների մեջ չի մտնում Թուրքիային պաշտպանելը»,-ասել է Ավետյանը: Պատգամավորին ի պատասխան Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը գրում է, թե այսօրվա Թուրքիան չի կարող պատասխանատվություն կրել անցյալի համար: Սակայն Ավետյանը օրինակ է բերել թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկին, որը դատական հետապնդման է ենթարկվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |