Փաշինյան․ Հունվարի 1-ից հայտարարագիր լրացրած 2486 քաղաքացի ետ է ստացել 232 մլն դրամ սոցիալական կրեդիտ![]() 24 փետրվարի 2025 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 1-ից մինչ օրս հայտարարագիր լրացրած 2486 քաղաքացի ետ է ստացել 232 մլն դրամ սոցիալական կրեդիտ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 2486 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 861 քաղաքացի) ետ է ստացել 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +79 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 93.4 հազար դրամ է (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ -600 դրամ)»,–գրել է նա։ Նոյեմբերի 1–ից ՀՀ բոլոր վարձու աշխատողները պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |