Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ խոսել է հայ գերիների առողջական վիճակի և հնարավոր ճնշումների մասին![]() 25 փետրվարի 2025 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ՝ քննարկվել են Հայաստանի և ԿԽՄԿ-ի միջև համագործակցության, հումանիտար բնույթի տարբեր խնդիրների։ Արարատ Միրզոյանը մասնավորապես բարձրացրել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցը՝ ընդգծելով ընթացող կեղծ դատավարությունների փաստը։ Նա մտահոգություն է հայտնել նրանց առողջական վիճակի և հնարավոր ճնշումների վերաբերյալ։ Քննարկվել են նաև անհետ կորած անձանց ճակատագրերի պարզման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Միրզոյանը կարևորել է ՀՀ պատրաստակամությունը՝ խնդրի լուծմանն ուղղված քայլերի իրականացման հարցում՝ հաշվի առնելով անհայտ կորած անձանց ընտանիքների համար այս հարցի զգայուն բնույթը։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ հումանիտար հարցերի լուծումը կարող է դառնալ էական գործոն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար։ Նա ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ շեշտելով խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներում երկու կողմերի քաղաքական կամքի դրսևորման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային ու տարածաշրջանային զարգացումներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին հոգեմետ նյութեր են տալիս: Նա հավելել է, որ այդ մասին կան հետախուզական տվյալներ և որ նպատակը էսկալացիա հրահրելն է։ Բաքուն ժխտում է այդ մեղադրանքները։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |