Ալավերդու համայնքի ղեկավարի դեմ վարչական վարույթ կա![]() 25 փետրվարի 2025 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական վարույթ է սկսել Ալավերդու համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի դեմ՝ իրավախախտման ենթադրյալ դեպքով, հայտնում է «Փաստինֆոն»։ Հարուցված վարույթի հիմքում «Հետք» լրատվականի կողմից հրապարակված հետաքննությունն է, որտեղ նշվել է, որ Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ՝ համայնքի կարիքների համար։ Պայմանագրի արժեքը կազմել է 1 մլն 228 հազար դրամ, և այն կնքվել է հրատապ, մեկ անձից գնման ընթացակարգով։ Ըստ հրապարակման՝ Մանուշ Դալլաքյանը համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արեն Դալլաքյանի մայրն է։ ԿԿՀ-ն պարզել է, որ Դավիթ Ղումաշյանը, պայմանագրերը կնքելուց առաջ, օրենքով սահմանված կարգով հանձնաժողովին չի ներկայացրել անհրաժեշտ հայտարարությունները։ Հանձնաժողովն ընդգծել է, որ Դավիթ Ղումաշյանը, լինելով քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ, պետք է 10-օրյա ժամկետում գրավոր տեղեկացներ այս գործարքների մասին, սակայն դա չի արել, ինչը կարող է դիտվել որպես օրենսդրական պահանջի խախտում։ Այս հանգամանքների հիման վրա ԿԿՀ-ն որոշում է կայացրել վարույթ սկսել նրա նկատմամբ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |