Եվրախորհրդարանի պատգամավորը կարևորել է ՀՀ խաղաղության օրակարգը![]() 25 փետրվարի 2025 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսը ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության ուղին, մինչդեռ Ադրբեջանի դիրքորոշումը դժվար է ըմբռնել կամ մեկնաբանել։ Այդ մասին խոսել է Հայաստանի Ազգային ժողովում, որտեղ անցկացվել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի չորրորդ նիստը, հայտնում է Արմենպրեսը։ Ուշակովսը կարևորել է անվտանգության ոլորտում համագործակցության խորացումը Հայաստանի հետ։ «Եվրամիության քաղաքացիական առաքելությունն օգնել է իրավիճակը կայունացնել Հայաստան-Ադրբեջան սահմանին: Իհարկե, Բաքուն և Մոսկվան թիրախավորում են այս առաքելությունը և մեղադրանքներ ներկայացնում: Բայց հարց է առաջանում՝ չզինված քաղաքացիական առաքելությունն ի՞նչ սպառնալիք կարող է նրանց ներկայացնել: Նրանք փորձում են սա դիտարկել որպես խոչընդոտ խաղաղության պայմանագրի համար»,–ասել է նա։ Նա նաև ընդգծել է, որ Բաքուն հրաժարվում է համագործակցությունից և ձգտում է դադարեցնել ԵՄ առաքելության ներկայությունը։ Այնուամենայնիվ, Հայաստանը ներկայացրել է առաջարկ՝ կապված սպառազինության փոխադարձ վերահսկողության մեխանիզմների ստեղծման հետ։ «Եվ սա օրինակ է, որ Հայաստանն ինքնին հանձն է առել խաղաղության օրակարգը: Եվ մենք դրան աջակցում ենք: Իսկ Ադրբեջանի արձագանքն այս ամենին շատ դժվար է հասկանալ ու մեկնաբանել»,– շեշտել է Ուշակովսը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի այն պատգամավորներին, ովքեր իրենց զեկույցներում և ելույթներում խստորեն դատապարտել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում սանձազերծված պատերազմը, Ադրբեջանի տարածքում պահվող գերիների առկայությունը և այլ կարևոր խնդիրներ։ Նա նաև հայտարարել է, որ միջազգային մարդասիրական իրավունքը Լեռնային Ղարաբաղում պարտվեց։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |