Աբրահամյան. Բաքվից գրեթե ամեն օր հորդորում/սպառնում են ՀՀ-ին` փոխել սահմանադրությունը![]() 25 փետրվարի 2025 - 13:49 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցությունների գործընթացում խոսում է ամեն ինչից, բացի բուն այն դրույթներից, որոնք բանակցությունների շրջանակներում չեն համաձայնեցվել։ Նա հավելել է, որ փախարենը Բաքվից գրեթե ամեն օր հորդորում/սպառնում են ՀՀ-ին` փոխել սահմանադրությունը։ «Չհամաձայնեցված դրույթներն են՝ երկու երկրների սահմաններին երրորդ երկրների ներկայության բացակայությանը և միջազգային ատյաններից միմյանց դեմ դատական հայցերի հետ քաշմանը: Չնայած սրան, Ադրբեջանից գրեթե ամենօրյա պարբերականությամբ հորդորում/սպառնում են ՀՀ-ին` փոխել սահմանադրությունը, տրամադրել միջանցք, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականների վերադարձն ապահովել, գնալ ապառազմականացման և այլն: Համոզված եմ, որ եթե նույնիսկ Հայաստանն այս պահանջները կատարի, ինչը հեռու չէ սրանցից, ապա Ադրբեջանը ոչ միայն իր ոչ հիմնավոր պահանջներից հետ չի կանգնի, այլ նորերը կառաջադրի: Պարտվողականությունն իր գլխում և էության մեջ կրող իշխանությունը հավերժ տապալված է ցանկացած երկրում»,–գրել է նա։ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը փետրվարի 24-ին Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի 56-րդ նստաշրջանի բարձր մակարդակի նիստում կրկին խոսել է Ադրբեջանի և ՀՀ միջև կարգավորման, ըստ ադրբեջանական կողմի, «գլխավոր խոչընդոտի»՝ ՀՀ Սահմանդրության և այն փոխելու անհրաժեշտության մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |