ԱԳ փոխնախարար. Մեր որոշումը կայացվել է 301–ին, ՀՀ-ն Եվրոպայի մաս է՝ սա չի կարող հարցականի տակ դրվել![]() 25 փետրվարի 2025 - 15:35 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ պատմության տարբեր փուլերում Հայաստանը ձգտել է պահպանել հավասարակշռությունը։ Նա անդրադարձել է Ալեքսանդր Մեծի, Պարսից, Հռոմեական, Օսմանյան և Ռուսաստանի կայսրությունների հետ փոխհարաբերություններին՝ ընդգծելով, որ դրանք գոյատևման քաղաքականության մաս են կազմել, և երկիրը մշտապես փորձել է գտնել լավագույն լուծումները։ Փոխարտգործնախարարը հիշեցրել է, որ մի հանդիպման ժամանակ գործընկերներից մեկը հետաքրքրվել է Հայաստանի քաղաքակրթական ընտրության մասին, հայտնում է 1lurer.am-ը։ «Ես ասում եմ, որ մեր որոշումը 301 թվականին է ընդունվել՝ քրիստոնեությունը ընդունելով: Իրականում Հայաստանը Եվրոպայի մաս է, և ոչ ոք սա չի կարող հարցականի տակ դնել: Մենք պետք է փորձենք այս մարտահրավերներով լի իրականության մեջ ավելի լավ տարբերակ ընտրել: Սա մեր թեման է, մենք պետք է ավելի առաջ գնանք, երբեմն՝ ավելի փոքր քայլերով և տեսնենք՝ ինչպես կզարգանա իրավիճակը»,–ասել է նա։ Փոխնախարարը հավելել է, որ Հայաստանը չի կարող գնալ ծայրահեղ քայլերի, որոնք կարող են վտանգել երկրի անվտանգությունը, սակայն ունի զարգացման հստակ ուղղություն։ «Իհարկե, մենք չենք կարող ծայրահեղ քայլեր անել, որոնք կարող են վտանգել մեր երկիրը և մեր անվտանգությունը, բայց մենք գիտենք, որ կա մի տարբերակ մեր զարգացման համար. դա ժողովրդավարությունն է»,–ասել է նա։ Փետրվարի 12–ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |