Ռումինիայի դեսպանը միացել է ԵՄ դիտորդների պարեկությանը

Ռումինիայի դեսպանը միացել է ԵՄ դիտորդների պարեկությանը

PanARMENIAN.Net - Հայաստանում Ռումինիայի դեսպան Կոռնել Իոնեսկուն միացել է ԵՄ դիտորդական առաքելության պարեկությանը Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում։ Այդ մասին ասվում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։

«Պատիվ էր հյուրընկալել Հայաստանում Ռումինիայի դեսպան Կոռնել Իոնեսկուին։ Նա ծանոթացել է առաքելության գործունեությանը, տեղում առկա իրավիճակին և միացել է պարեկությանը Խաչիկում»,- ասված է գրառման մեջ։

Նշվում է, որ Ռումինիան ԵՄ դիտորդական առաքելության կազմում ներգրավված դիտորդների թվով երկրորդ երկիրն է։

ՀՀ–ում ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը երկարացվել է 2 տարով՝ մինչև 2027–ի փետրվար։

 Ուշագրավ
---