ԱԳ փոխնախարար. ՀՀ–ն ակնկալում է ԵՄ գործուն աջակցությունն Ադրբեջանից հայ գերիների ազատ արձակման հարցում![]() 25 փետրվարի 2025 - 17:15 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հայտարարել է, որ հայ գերիները շարունակում են մնալ Ադրբեջանում, ինչը «ամոթալի գործընթաց է Բաքվի համար ցանկացած նորմալ իրավական, դատական տեսակետից»։ Նա շեշտել է, որ Հայաստանն ակնկալում է Եվրամիության գործուն աջակցությունը Ադրբեջանից հայ գերիների ազատ արձակման առումով, հայտնում է Sputnik Արմենիան։ «Մենք խնդրում ենք, որպեսզի բոլոր գործընկերները ներգրավվեն այն գործընթացներում, որոնք մենք իրականացնում ենք խաղաղության համար։ Մենք շնորհակալ ենք ԵՄ–ին, բայց նրա միջնորդական ձևաչափը հիմա չի գործում»,– նշել է Հովհաննիսյանը։ Նրա պնդմամբ` իրենք խոսել են ԵԽ նոր նախագահի ներգրավման մասին, ակնկալում են, որ շատ մոտ ժամանակներում Անտոնիու Կոշտան կայցելի Հայաստան և Ադրբեջան, քանի որ նրա ներգրավվածությունը գործընթացին կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։ Միրզոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ հանդիպմանը և իր ելույթում ԳՎ նիստում բարձրացրել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցը՝ ընդգծելով ընթացող կեղծ դատավարությունների փաստը։ Նա մտահոգություն է հայտնել նրանց առողջական վիճակի և հնարավոր ճնշումների վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին հոգեմետ նյութեր են տալիս: Նա հավելել է, որ այդ մասին կան հետախուզական տվյալներ և որ նպատակը էսկալացիա հրահրելն է։ Բաքուն ժխտում է այդ մեղադրանքները։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |