Հունվարին տնտեսական ակտիվությունն աճել է 7.1%-ով

Հունվարին տնտեսական ակտիվությունն աճել է 7.1%-ով

PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025 թվականի հունվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճել է 7.1%-ով, սակայն նախորդ ամսվա՝ դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 45.3% նվազում։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը 2024-ի հունվարի համեմատ նվազել է 10.4%-ով, մինչդեռ շինարարության ծավալն աճել է 11.6%-ով։

Առևտրի շրջանառությունում արձանագրվել է 9.9% աճ, իսկ մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 12.6%-ով, հայտնում է Արմենպրեսը։

Սպառողական գների ինդեքսը 2025-ի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.7%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն ավելացել է 2.8%-ով։

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում արձանագրվել է 7.8% աճ։

Միևնույն ժամանակ, արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է 40%-ով՝ նախորդ տարվա հունվարի համեմատ։ Մասնավորապես, արտահանումը նվազել է 49.2%-ով, իսկ ներմուծումը՝ 33.5%-ով։

Դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2025-ի հունվարին կազմել է 397.89 դրամ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---