Ռուբեն Վարդանյանը վատ է զգացել Բաքվի դատարանում․ Նա ոչ մի հարցի չի պատասխանել![]() 26 փետրվարի 2025 - 10:19 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որի շինծու գործով դատավարությունը Բաքվի զինդատարանում շարունակվել է փետրվարի 25–ին, վատ է զգացել նիստի ժամանակ՝ հայտարարած հացադուլի պատճառով։ Դատավորը հայտարարել է ընդմիջում բժշկական զննության համար, որից հետո նիստը շարունակվել է, գրում է Caliber.az-ը։ Դատական նիստի սկզբում Ռուբեն Վարդանյանն ու նրա փաստաբանը միջնորդություն են ներկայացրել՝ բացարկ հայտնելով դատական կազմին։ Միջնորդությունը մերժվել է։ Ընդմիջումից հետո գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևը առաջարկել է սահմանել ապացույցների հետազոտման հերթականությունը։ Պաշտպանական կողմը որևէ առաջարկ չի արել։ Ռուբեն Վարդանյանին առաջարկվել է ազատ ցուցմունք տալ, սակայն նա հրաժարվել է։ Պետական մեղադրողները հարցեր են ուղղել Վարդանյանին՝ կապված առաջադրված մեղադրանքների հետ։ Նա չի պատասխանել որևէ հարցի։ Հաջորդ նիստը նշանակված է մարտի 4-ին։ Ավելի վաղ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը որոշ մանրամասներ էր հայտնել Ռուբեն Վարդանյանի դատավարությունից, որը Վարդանյանի ընտանիքին է փոխանցել տեղի փաստաբանը։ Նա հայտնել էր, որ բացի նրանից, որ շինծու գործը պարունակում է 422 հատոր ադրբեջաներենով, պարզվել է, որ նրան հատկացված թարգմանիչը, որը պետք է գործի նյութերի գոնե բանավոր թարգմանություն ապահովեր (քանի որ գրավոր թարգմանություն, անգամ՝ նշումներ անել թույլ չեն տալիս), անգամ նորմալ բանավոր թարգմանություն չի ապահովել և լրջագույն սխալներ է թույլ տվել: 2024 թվականի դեկտեմբերի վերջին Վարդանյանի գործը փոխանցվել էր Բաքվի ռազմական դատարան։ Նա հայտարարել էր, որ ադրբեջանցի քննիչները կեղծել են հարցաքննությունների արձանագրությունները և պահանջել էր բաց դատական նիստ՝ միջազգային լրագրողների ու մարդասիրական կազմակերպությունների մասնակցությամբ։ Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։ Նրա դեմ առաջադրվել է մոտ 45 նոր մեղադրանք՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 20 հոդվածներով, և նրան սպառնում է ցմահ ազատազրկում։ Հունվարի 27-ին դատարանը հրաժարվել է նրան տեղափոխել տնային կալանքի։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |