WSJ. Իլոն Մասկը գլխավորել է սուպերմիլիարդատերերի վարկանիշը![]() 26 փետրվարի 2025 - 11:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման վարչության (DOGE) ղեկավար Իլոն Մասկը առաջինն է սուպերմիլիարդատերերի ցուցակում, որտեղ ընդգրկված է ընդամենը 24 մարդ ամբողջ աշխարհում։ Այd մասին հաղորդel է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Altrata վերլուծական ընկերության տվյալներին։ Փորձագետների կարծիքով, կարելի է խոսել գերկարող մարդկանց նոր կատեգորիայի ձևավորման մասին՝ սուպերմիլիարդատերերի, որոնց կարողությունը կազմում է առնվազն $50 միլիարդ։ Altrata-ն այդ ցուցակում ընդգրկել է 24 մարդու ամբողջ աշխարհից, գրում է ՏԱՍՍ–ը։ Ցուցակի առաջին տեղում է SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավարը՝ Իլոն Մասկը, որի կարողությունը գնահատվում է $419․4 միլիարդ։ Երկրորդ հորիզոնականում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը ($263.8 միլիարդ), իսկ երրորդը՝ LVMH-ի սեփականատեր Բերնար Առնոն ($238.9 միլիարդ)։ Շարունակում են ցուցակը Oracle-ի ղեկավար Լարի Էլիսոնը ($237 միլիարդ) և Meta-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ($220.8 միլիարդ)։ Ընդհանուր առմամբ, 24 սուպերմիլիարդատերերի կարողությունը կազմում է $3.3 տրիլիոն, ինչը համադրելի է Ֆրանսիայի անվանական ՀՆԱ-ի հետ, նշում է Altrata-ն։ Ցուցակի 16 անդամ $100 միլիարդից ավելի կարողություն ունի։ Եթե 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին ամենահարուստ մարդիկ արդյունաբերողներ էին, ապա այսօր նրանց մեծ մասը կարողությունը ստեղծել է տեխնոլոգիական ոլորտում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |