Ավարտվել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստման գործի նախաքննությունը![]() 26 փետրվարի 2025 - 12:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստման քրեական վարույթի նախաքննությունը։ Գործը վերաբերում է երեք անձի, հայտնում է Քննչական կոմիտեն։ Քննության ընթացքում պարզվել է, որ Ս.Գ.-ն, Ե.Ս.-ն և Ա.Մ.-ն՝ դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ձևավորել են խումբ, որի նպատակն էր իշխանության յուրացումը։ Նրանք դիտավորությամբ ստեղծել են պայմաններ՝ ՀՀ կառավարությանը բռնությամբ տիրանալու համար։ Հետաքննությամբ պարզվել է, որ նշված անձինք նախնական համաձայնությամբ սկսել են հավաքագրել մի շարք անձանց՝ յուրաքանչյուրին որոշակի վարձատրության դիմաց եռամսյա հավաքների մասնակցելու համար։ Այդ ընթացքում նրանք պետք է ծանոթանային նոր զինատեսակներին, սովորեն դրանց կիրառման հմտությունները, ապա վերադառնային ՀՀ և իրականացնեին մարտական հերթապահություն՝ իրենց ձեռք բերած գիտելիքները փոխանցելով այլ անձանց։ Հավաքագրված անձինք, Ս․Գ․-ի, Ա․Ե․-ի, Ա․Հ․-ի, Ե․Ս․-ի և դեռևս չպարզված այլ անձանց կազմակերպմամբ, տարբեր խմբերով մեկնել են արտերկիր։ Այնտեղ նրանք նախնական ստուգումներ են անցել, այդ թվում՝ պոլիգրաֆ սարքով, որի միջոցով փորձել են պարզել նրանց անձնային հատկանիշներն ու կապը ՀՀ իրավապահ մարմինների հետ։ Հետաքննությունը պարզել է, որ ստուգումից հետո հավաքագրված անձինք տեղակայվել են Ա․Ս․-ի վերահսկողության տակ գտնվող տարածքում, որտեղ նրանց հետ անցկացվել են զինված վարժանքներ՝ շենքերի ներսում մարտ վարելու ուղղությամբ։ Բացի այդ, նրանց հայտնել են, որ վարժանքների նպատակը Հայաստանի Հանրապետություն վերադառնալն ու գործող իշխանությունը հեռացնելն է։ Այս կերպ ստեղծվել են լրացուցիչ պայմաններ իշխանության յուրացման համար։ Սակայն հավաքագրված անձանց մի մասը հակադրվել է այս ծրագրին և հրաժարվել մասնակցել նախատեսվող գործողություններին։ Ս․Գ․-ն և Ա․Ե․-ն, փորձելով կանխել դժգոհությունները, փորձել են ձևականորեն հերքել, որ հավաքները կազմակերպվել են իշխանությունը յուրացնելու նպատակով։ Սակայն որոշ մասնակիցներ, չհամաձայնելով ծրագրված գործողություններին, վերադարձել են ՀՀ։ ՀՀ իրավապահ մարմինների կողմից հանցագործության բացահայտման արդյունքում հանցավոր խմբի անդամները չեն կարողացել ավարտին հասցնել իրենց ծրագիրը։ Ս․Գ․-ի, Ե․Ս․-ի և Ա․Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացման նախապատրաստում)։ Նշված անձինք կալանավորվել են որպես խափանման միջոց։ Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |