2024-ին նվազել է ՀՀ և ՌԴ միջև բեռնափոխադրումների ծավալը

2024-ին նվազել է ՀՀ և ՌԴ միջև բեռնափոխադրումների ծավալը

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ռուսաստանի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը 2023-ի համեմատ կրճատվել է, ինչի վերաբերյալ տվյալներ է ներկայացրել ATI_SU բեռնափոխադրումների բորսան։

Ըստ ներկայացված ցուցանիշների՝ Հայաստանից Ռուսաստան արտահանվող բեռների ծավալը նվազել է 29%-ով, մինչդեռ ներմուծման ցուցանիշները կրճատվել են 8%-ով, հայտնում է Sputnik Արմենիան։

Չնայած այդ փոփոխություններին, Հայաստանի հիմնական առևտրային գործընկերները շարունակում են մնալ Ռուսաստանն ու Բելառուսը։ Միևնույն ժամանակ, ակտիվորեն զարգանում են եվրոպական շուկաները, այդ թվում՝ Ֆրանսիան և Նիդեռլանդները, ինչպես նաև ասիական ուղղությունները, մասնավորապես՝ դեպի Ղազախստան։

Բեռնափոխադրումների կազմակերպման վրա զգալի ազդեցություն են թողնում եղանակային պայմանները, քանի որ առևտրի հիմնական մասը իրականացվում է Ռազմավիրական ճանապարհով։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---