ՔՊ-ականները փոփոխություն կառաջարկեն. Բուժաշխատողների նկատմամբ բռնության պատիժը կխստացվի

ՔՊ-ականները փոփոխություն կառաջարկեն. Բուժաշխատողների նկատմամբ բռնության պատիժը կխստացվի

PanARMENIAN.Net - ՔՊ-ական պատգամավորեր Արսեն Թորոսյանն ու Հասմիկ Հակոբյանը նախաձեռնել են ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխություն, որի նպատակն է խստացնել բուժաշխատողների նկատմամբ բռնության համար նախատեսված պատիժները։ Այդ մասին ֆեյսբուքյան եթերում հայտնել է ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Նա խստիվ դատապարտել է բուժաշխատողների հանդեպ բռնության դեպքերը և հավելել, որ պետք է հստակ հաղորդագրություն ուղարկել բոլորին, որ սա անթույլատրելի է։

«Իհարկե, կան ծանրացուցիչ հանգամանքներ՝ մասնագիտական գործունեության իրականացման ժամանակ բռնություն կիրառելու մասով, բայց դա, կարծում եմ, բավարար չէ»,–ասել է նա։

Պատգամավորն ընդգծել է, որ հանրությունը պետք է հարգանքով վերաբերվի բուժաշխատողներին։

Փետրվարի 24-ին Արմավիրի 37-ամյա և Մեծամորի 20-ամյա բնակիչները ծեծի են ենթարկել շտապօգնության աշխատակիցներին։

Բռնության ևս մեկ դեպք գրանցվել է փետրվարի 21-ին՝ Շիրակի մարզում, որտեղ պացիենտը հարձակվել է բուժակի վրա՝ կիրառելով ֆիզիկական ուժ, իսկ որպես զենք օգտագործել է մոխրաման՝ հարվածելով բուժաշխատողի դեմքին և մարմնի տարբեր հատվածներին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---