ՀՀ–ից Wildberries-ի միջոցով գնումներն աճել են 19%-ով․ Ինչ են առավել շատ գնել

ՀՀ–ից Wildberries-ի միջոցով գնումներն աճել են 19%-ով․ Ինչ են առավել շատ գնել

PanARMENIAN.Net - 2024 թվականի ընթացքում հայաստանցիների առցանց գնումները Wildberries հարթակում 2023 թվականի համեմատ աճել են 19%-ով։

Մարքեթփլեյսի վերլուծական ծառայության տվյալներով՝ այս տարի Հայաստանում մեծ պահանջարկ են վայելել գրասենյակային սարքավորումները, հատկապես՝ MFP բազմաֆունկցիոնալ սարքերը (+526%), 3D-տպիչները (+226%) և շարժական տպիչները (+275%)։ «Նոթբուքեր և համակարգիչներ» կատեգորիայում ամենից շատ պատվիրել են նոթբուքերի սնուցման սարքեր (+296%) և մարտկոցներ (+204%)։

2024 թվականին ակտիվություն են ցուցաբերել նաև ավտոսիրահարները։ «Ավտոպարագաներ» անվանակարգում ամենապահանջված ապրանքներն են եղել․

  • Շարժիչի մաքրող միջոցներ (+358%)
  • Ավտոմեքենաների ներկեր (+241%)
  • Մեքենաների սալոնի մաքրող միջոցներ (+198%)
  • Ավտոմեքենայի լիցքավորիչներ (+163%)
  • Վառելիքի զտիչներ (+128%)։

Վերլուծաբանները ներկայացրել են նաև, թե Հայաստանի որ մարզերն են առավել ակտիվ օգտվել մարքեթփլեյսից։

Վաճառքի մասնաբաժնով առաջատարներն են․

  • Երևան (49․83%)
  • Կոտայքի մարզ (8․84%)
  • Շիրակի մարզ (6․79%)
  • Արարատի մարզ (6․58%)
  • Արմավիրի մարզ (6․23%)
  • Լոռու մարզ (5․46%)
  • Սյունիքի մարզ (4․70%)
  • Գեղարքունիքի մարզ (4․49%)
  • Տավուշի մարզ (3․12%)
  • Արագածոտնի մարզ (2․91%)
  • Վայոց ձորի մարզ (1․05%)։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---